09:43  ,  20 մարտի, 2023

Ինդիան Ուելս․ Ալկարասի եւ Ռիբակինայի տիտղոսները

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը նվաճեց ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում ավարտված «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը։ Եզրափակիչում 19-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւի հետ եւ առավելության հասավ 1 ժամ եւ 11 րոպեում՝ 6:3, 6:2։

Ինդիան Ուելսի կանանց WTA-1000 շարքի մրցաշարի եզրափակիչում Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան 7:6 (13:11), 6:4 հաշվով պարտության մատնեց Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային՝ առաջին անգամ նվաճելով այս շարքի մրցաշարի տիտղոս։

Ինդիան Ուելսի մրցաշարերի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 17,6 միլիոն դոլար էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով