22:58  ,  19 մարտի, 2023

«Լացիոն» ուժեղ էր «Ռոմայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Լացիոն» ընդունեց «Ռոմային» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

Միակ գոլը 65-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան Մատիա Ցականյին։

«Լացիոն» 52 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղ նահանջած փոխչեմպիոն «Ինտերից», որն այս տուրում կմրցի «Յուվենտուսի» հետ։ «Ռոման» 5-րդն է՝ 47 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Լացիո» - «Ռոմա»՝ 1:0 (տեսանյութ)

Մատիա Ցականյի, 65

Հեռացում՝ Ռոժեր Իբանիես («Ռոմա»), 32, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով