22:28  ,  19 մարտի, 2023

«Բավարիան» պարտվեց, «Բորուսիան»՝ նոր առաջատար (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Բավարիան» Լեւերկուզենում հյուրընկալվեց «Բայերին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց մյունխենյան թիմի գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը։

Դաշտի տերերի կազմում երկու անգամ 11-մետրանոցներն արդյունավետ իրացրեց արգենտինացի կիսապաշտպան Էկսեկիել Պալասիոսը։

«Բավարիան» նահանջեց երկրորդ տեղ՝ 52 միավոր։ Առաջատարը Դորտմունդի «Բորուսիան» է՝ 53 միավոր։ «Բայերը» 8-րդն է՝ 37 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բայեր» - «Բավարիա»՝ 2:1 (տեսանյութ)

Էկսեկիել Պալասիոս, 55, 11մ, 73, 11մ - Ջոշուա Կիմիխ, 22

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով