20:22  ,  19 մարտի, 2023

Նաիր Տիկնիզյանն ու Էդուարդ Սպերցյանը միացան Հայաստանի հավաքականին (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկ, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ու ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը միացել են ազգային թիմին։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:  Մարտի 19-ին հավաքականն անցկացրել է երկրորդ մարզումը։

Արդեն թիմին են միացել նաեւ Գեորգի Հարությունյանն ու Ժիրայր Շաղոյանը: Մարտի 20-ին, հավաքականի ճամբար կժամանեն նաեւ Լուկաս Սելարայանը, Վահան Բիչախչյանը, Սարգիս Ադամյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Անդրե Կալիսիրը և Խորեն Բայրամյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Մարտի 20-ին, ժամը 17:30-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Թուրքիայի դեմ խաղին (մարտի 25) Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում։

Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ։

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան - «Նոա»

Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան - «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բավարիա» (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս