19:53  ,  19 մարտի, 2023

«Արսենալի» հաղթանակը՝ 4:1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար «Արսենալը» լոնդոնյան դերբիում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 4:1 հաշվով։

«Արսենալից» երկու գոլ խփեց անգլիացի հարձակվող Բուկայո Սական։ Աչքի ընկան նաեւ բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին եւ շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական։

«Արսենալը» (28 խաղ) 69 միավորով առաջինն է եւ երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» (27 խաղ) առաջ է 8 միավոր։ «Քրիսթալ Փելասը» (28 խաղ) 12-րդն է՝ 27 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 4:1 (տեսանյութ)

Գաբրիել Մարտինելի, 28, Բուկայո Սակա, 43, 74, Գրանիտ Ջակա, 55 - Ջեֆրի Շլուպ, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում