19:52  ,  19 մարտի, 2023

«Նապոլին» հաղթեց «Տորինոյին» եւ 21 միավոր առաջ է «Ինտերից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում առաջատար «Նապոլին» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։ Աչքի ընկան նաեւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան ու ֆրանսիացի կիսապաշտպան Տանգայ Նդոմբելեն։

«Նապոլին» 71 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 21 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ինտերից», որը 27-րդ տուրում կմրցի Թուրինի «Յուվենտուսի» հետ։ «Տորինոն» 11-րդն է՝ 37 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Տորինո» - «Նապոլի»՝ 0:4 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 9, 51, Խվիչա Կվարացխելիա, 35, 11մ, Տանգայ Նդոմբելե, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով