11:10  ,  19 մարտի, 2023

Ինդիան Ուելս․ Եզրափակիչում՝ Ալկարաս - Մեդվեդեւ (ֆոտո, վիդեո)

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչում կմրցեն աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասն ու ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը։

Կիսաեզրափակիչում Կառլոս Ալկարասը  1 ժամ եւ 54 րոպեում պարտության մատնեց իտալացի Յանիկ Սիներին՝ 7:6 (7:4), 6:3։

Մեդվեդեւը կիսաեզրափակիչում 7:5, 7:6 (7:4) հաշվով պարտության էր մատնել ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։

Ինդիան Ուելսի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում