10:53  ,  19 մարտի, 2023

Ամերիկայի գավաթ․ Արոնյանն ու Սեւյանը պարտվեցին քառորդ եզրափակիչում

Սենթ Լուիսում անցկացվող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունում պարտություն կրեցին ամերիկահայ Սամուել Սեւյանն ու Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնայնը (ԱՄՆ)։

Քառորդ եզրափակիչում Սամուել Սեւյանը երկու դասական պարտիայում 0,5:1,5 հաշվով պարտվեց Հիկարու Նակամուրային։ Լեւոն Արոնյանը մրցեց Լենիեր Դոմինգես Պերեսի հետ։

Երկու դասական պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Արագ խաղի երկու պարտիայում Դոմինգես Պերեսը հաղթեց 1,5:0,5 հաշվով։

Կիսաեզրափակիչում Նակամուրան կմրցի Դոմինգես Պերեսի հետ։ Մյուս զույգը կազմել են Ուեսլի Սոն ու Ֆաբիանո Կարուանան։

Արոնյանն ու Սեւյանն իրար դեմ կխաղան խրախուսիչ քառորդ եզրափակիչում, որի հաղթողը հաջորդ փուլում կմրցի չեմպիոնների ուղու կիսաեզրափակիչում պարտություն կրած շախմատիստների հետ։

Ամերիկայի գավաթի մրցանակային հիմնադրամը 300 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում