01:54  ,  19 մարտի, 2023

«Աթլետիկոն» ուժեղ էր «Վալենսիայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Վալենսիային» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, բելգիացի կիսապաշտպան Յանիկ Կարասկոն եւ ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը։

«Աթլետիկոն» 51 միավորով երրորդն է, «Վալենսիան» 17-րդն է՝ 26 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Վալենսիա»՝ 3:0 (տեսանյութ)

Անտուան Գրիզման, 23, Յանիկ Կարասկո, 49, Տոմա Լեմար, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում