01:45  ,  19 մարտի, 2023

«Միլանը» պարտվեց՝ 1:3 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Միլանը» հյուրընկալվեց «Ուդինեզեին»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով։

«Միլանի» միակ գոլը 11-մետրանոցից խփեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

«Ուդինեզեին» հաղթանակ բերեցին արգենտինացի կիսապաշտպան Ռոբերտո Պերեյրայի, Գվինեա Բիսաուն ներկայացնող հարձակվող Բետուի եւ հոլանդացի պաշտպան Քինգսլի Էհիզիբուեի գոլերը։

«Միլանը» 48 միավորով չորրորդն է, «Ուդինեզեն» 8-րդն է՝ 38 միավոր։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ուդինեզե» - «Միլան»՝ 3:1 (տեսանյութ)

Ռոբերտո Պերեյրա, 9, Բետու, 45+5, Քինգսլի Էհիզիբուե, 70 - Զլատան Իբրահիմովիչ, 45+3, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով