23:20  ,  18 մարտի, 2023

«Քյոլնը» Ադամյանի հետ պարտվեց «Բորուսիային»՝ 1:6 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում մրցեց «Քյոլնի» հետ եւ պարտության մատնեց 6:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձան կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերն ու գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը։ Աչքի ընկան նաեւ պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն եւ հոլանդացի հարձակվող Դոնիել Մալենը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 58-րդ րոպեին։

«Բորուսիան» 53 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավորով գերազանցում է երկրորդ տեղ նահանջած չեմպիոն «Բավարիային», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Քյոլնը» 13-րդն է՝  27 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Քյոլն»՝ 6:1 (տեսանյութ)

Ռաֆայել Գերեյրու, 15, Սեբաստիեն Ալեր, 17, 69, Մարկո Ռոյս, 32, 70, Դոնիել Մալեն, 36 - Դեյվի Զելկե, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում