22:06  ,  18 մարտի, 2023

Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Պետրակովի ղեկավարությամբ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց ուկրաինացի Ալեքսանդր Պետրակողի ղեկավարությամբ։

Ազգային թիմը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Հավաքական հրավիրված 26 ֆուտբոլիստներից հավաքին արդեն միացել են Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները, բացառությամբ Երջանիկ Ղուբասարյանի:

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հավաքականի ճամբարում է արդեն Կամո Հովհաննիսյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պատրաստվում է Թուրքիայի դեմ խաղին (մարտի 25) Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի առաջին տուրում։

Մարտի 28-ին Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի թիմի հետ։

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Անդրե Կալիսիր - «Բրոմապոյկարնա» (Շվեդիա)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Նաիր Տիկնիզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան - «Նոա»

Կիսապաշտպաններ
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Խորեն Բայրամյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Լուկաս Սելարայան - «Քոլուբուս Քրյու» (ԱՄՆ)
Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
Էդգար Բաբայան - «Ռանդերս» (Դանիա)
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
Դավիդ Դավիդյան - «Փյունիկ»
Ուգոչուկվու Իվու - «Ուրարտու»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Նորբերտո Բրիասկո Բալեկյան - «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
Սարգիս Ադամյան - «Քյոլն» (Գերմանիա)
Հրանտ-Լեոն Ռանոս - «Բավարիա» (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում