21:01  ,  18 մարտի, 2023

«Տոտենհեմն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում՝ 3:3։

Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմից աչքի ընկան իսպանացի պաշտպան Պեդրո Պորոն, անգլիացի հարձակվող Հարի Քեյնը եւ խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը։

«Տոտենհեմը» (28 խաղ) 49 միավորով չորրորդն է եւ 1 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդից» (26 խաղ)։ «Սաութհեմփթոնը» (28 խաղ) վերջինն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Տոտենհեմ»՝ 3:3 (տեսանյութ)

Չե Ադամս, 46, Տեո Ուոլքոթ, 77, Ջեյմս Ուորդ-Պրոուս, 90+5, 11մ -  Պեդրո Պորո, 45+1, Հարի Քեյն, 65, Իվան Պերիշիչ, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում