20:24  ,  18 մարտի, 2023

«ՌԲ Լայպցիգը» պարտություն կրեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում «Բոխումն» ընդունեց «ՌԲ Լայպցիգին» եւ հաղթեց նվազագույն հաշվով։

48-րդ րոպեին աչքի ընկավ սերբ պաշտպան Էրհան Մաշովիչը։

«ՌԲ Լայպցիգը» 45 միավորով երրորդն է եւ 5 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Բոխումը» 25 միավորով 14-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բոխում» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1:0 (տեսանյութ)

Էրհան Մաշովիչ, 48

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում