16:59  ,  18 մարտի, 2023

«Նոան» հաղթեց «Արարատին» (ֆոտո)

Հայաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Նոան» ընդունեց «Արարատին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

72-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Նոայի» ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լովեն։ 5 րոպե անց պատասխան գոլը խփեց «Արարարի» սերբ պաշտպան Դուշան Միհիչը։ «Նոային» հաղթանակ բերեց կիսապաշտպան Ռուբեն Եսայանի գոլն ավելացված 5-րդ րոպեին։ 

«Արարատը» 22 միավորով 7-րդն է, «Նոան» նախավերջինն է՝ 18 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Նոա» - «Արարատ»՝ 2:1

Ալեքսանդր Լովե, 72, Ռուբեն Եսայան,  90+5 - Դուշան Միհիչ, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով