01:56  ,  18 մարտի, 2023

«Նյուքասլին» հաղթանակ բերեց Իսակի դուբլը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Նյուքասլ Յունայթեդը» հյուրընկալվեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Էմանուել Դենիսը։ Հյուրերից հավասարությունը վերականգնեց շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում։

65-րդ րոպեին «Նյուքասլը» խփեց երկրորդ գոլը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։ Շոտլանդացի կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնն էր գրավել մրցակցի դարպասը։

«Նյուքասլին» հաղթանակ բերեց Ալեքսանդր Իսակի երկրորդ գոլը ավելացված ժամանակում 11-մետրանոցից։

26 խաղից հետո «Նյուքասլը» 47 միավորով 5-րդն է եւ 1 միավոր հետ է չորրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Տոտենհեմից», որն անցկացրել է 27 խաղ։ «Նոթինգեմ Ֆորեսթը» (27 խաղ) 14-րդն է՝ 26 միավոր։

Անգլիայի առաջնություն, 28-րդ տուր

«Նոթինգեմ Ֆորեսթ» - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 1:2 (տեսանյութ)

Էմանուել Դենիս, 26 - Ալեքսանդր Իսակ, 45+2, 90+3, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս