01:40  ,  18 մարտի, 2023

«Ատալանտան» հաղթեց եւ մոտեցավ «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 27-րդ տուրի մեկնարկային խաղում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Էմպոլիին»։ Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

«Ատալանտայից» աչքի ընկան հոլանդացի կիսապաշտպան Մարտեն դե Ռոնը եւ դանիացի հարձակվող Ռասմուս Հյոյլունը։

«Ատալանտան» 45 միավորով 6-րդ տեղում է եւ 2 միավոր հետ է 5-րդ տեղում ընթացող «Ռոմայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր

«Ատալանտա» - «Էմպոլի»՝ 2:1 (տեսանյութ)

Մարտեն դե Ռոն, 58, Ռասմուս Հյոյլուն, 86 - Տայրոն Էբյուեհի, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով