01:24  ,  18 մարտի, 2023

«Բորուսիան» ու «Վերդերը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

Գերմանիայի առաջնությունում մեկնարկեց 25-րդ տուրը։ Մյունխենգլադբախի «Բորուսիան» ընդունեց Բրեմենի «Վերդերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

Դաշտի տերերից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը եւ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Նոյհաուսը։

«Վերդերից» դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Մարվին Դուկշը։

Մյոնխենգլադբախի թիմը 31 միավորով 10-րդն է, «Վերդերը» 11-րդն է՝ 31 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Վերդեր»՝ 2:2 (տեսանյութ)

Մարկուս Տյուրամ, 48, Ֆլորիան Նոյհաուս, 73 - Մարվին Դուկշ, 65, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում