22:01  ,  17 մարտի, 2023

Ձյուդոյի Հայաստանի թիմը մասնակցում է օլիմպիական մարզումային ճամբարի Չեխիայում

Ձյուդոյի տղամարդկանց Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ Չեխիայի Նիմբուրգ քաղաքում անցկացնում է ուսումնամարզական հավաքի, հաղորդում է ՀՁՖ-ի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի ձյուդոյի միության կազմակերպած օլիմպիական մարզումային ճամբարին մասնակցում են աշխարհի 43 երկրների 450 ձյուդոիստներ։

Հայաստանի թիմը կմասնակցի մարտի 24-26-ը Թբիլիսիում անցկացվելիք «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում