11:43  ,  17 մարտի, 2023

Քիմ Քարդաշյանը որդու հետ Լոնդոնում երկրպագել է «Արսենալին» (ֆոտո)

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը որդու հետ Լոնդոնում ներկա է եղել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Արսենալի» եւ պորտուգալական «Սպորտինգի» մասնակցությամբ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը պարտվել է հետխաղային 11-մետրանոցներով (3:5) եւ դուրս  մնացել Եվրոպայի լիգայից։

Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չէր գրանցվել։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվ։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Արսենալ» (Անգլիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 1:1 (տեսանյութ), 11մ՝ 3:5  (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:2)

Գրանիտ Ջակա, 19 - Պեդրու Գոնսալվեշ, 62

Հեռացում՝ Մանուել Ուգարտե («Սպորտինգ»), 118

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում