10:26  ,  17 մարտի, 2023

Ինդիան Ուելս․ Ալկարասը հաղթեց Օժե-Ալյասիմին եւ կիսաեզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։ 19-ամյա իսպանացի թենիսիստը 2 ժամում պարտության մատնեց աշխարհի 10-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմին՝ 6:4, 6:4։

Կիսաեզրափակիչում Ալկարասի մրցակիցը կլինի իտալացի Յանիկ Սիները, որը քառորդ եզրափակիչում 6:4, 4:6, 6:4 հաշվով հաղթել է այս մրցաշարի անցած տարվա հաղթող, ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Ինդիան Ուելսի մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս