09:02  ,  17 մարտի, 2023

Ինդիան Ուելս․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտո, վիդեո)

ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող թենիսի կանանց WTA-1000 մրցաշարում աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին քառորդ եզրափակիչում մրցեց աշխարհի 83-րդ ռակետ, ռումինացի Սորանա Կիրստյայի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 22 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Շվյոնտեկը կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինայի հետ, որը 7:6 (7:4), 2:6, 6:4 հաշվով հաղթել է չեխ Կարոլինա Մուխովային։

Ինդիան Ուելսի մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում