02:02  ,  17 մարտի, 2023

ԵԼ․ «Ռոման», «Բայերը», «Ռոյալ Յունիոնը» դուրս եկան 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Իտալական «Ռոման», գերմանական «Բայերը» եւ բելգիական «Ռոյալ Յունիոնը» դուրս եկան Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ;

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Ռոման» 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումն իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հետ ավարտեց ոչ ոքի՝ 0:0: Առաջին խաղում «Ռոման» առավելության էր հասել 2:0 հաշվով։

«Բայերը» պատասխան խաղում էլ հունգարական «Ֆերենցվարոշին» հաղթեց 2:0 հաշվով։

«Ռոյալ Յունիոնը» պայքարից դուրս թողեց գերմանական «Ունիոն Բեռլինին»՝ 3:0։

Պորտուգալական «Սպորտինգի» եւ Լոնդոնի «Արսենալի» պայքարը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Թիմերի առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվ։

Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Սեւիլիան», հոլանդական «Ֆեյենորդը» եւ Թուրինի «Յուվենտուսը»։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 0:0 (առաջին խաղ՝ 0։2)

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Բայեր» (Գերմանիա)` 0:2 (առաջին խաղ՝ 0։2)

Մուսա Դիաբի, 3, Ամին Ադլի, 81

«Ռոյալ Յունիոն» (Բելգիա) - «Ունիոն Բեռլին» (Գերմանիա)` 3:0 (առաջին խաղ՝ 3։3)

Թեդի Տեումա, 18, Լազար Ամանի, 63, Լոիկ Լապուսեն, 90+4

Հեռացում՝ Յանիկ Հաբերեր («Ունիոն Բեռլին»), 80, երկրորդ դեղին քարտ

«Արսենալ» (Անգլիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)` 1:1 (նշանակվել է լրացուցիչ ժամանակ), (առաջին խաղ՝ 2:2)

Գրանիտ Ջակա, 19 - Պեդրու Գոնսալվեշ, 62

«Բետիս» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 0:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։4)

Մարկուս Ռեշֆորդ, 56

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)` 1:0 (առաջին խաղ՝ 0:2)

Էներ Վալենսիա, 41, 11մ

«Ֆեյենորդ» (Նիդեռլանդներ) - «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)` 7:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

Սանտյագո Խիմենես, 9, Օրկուն Քյոկչու, 24, 38, 11մ, Ուսամա Իդրիսի, 49, 60, Ալիռեզա Ջահանբակշ, 64, Դանիլո, 67 – Կեւին Կելսի, 87

«Ֆրայբուրգ» (Գերմանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 0:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

Դուշան Վլահովիչ, 45, 11մ, Ֆեդերիկո Կիեզա, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով