Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման 129-րդ հանդիպումն է անցկացրել Չեմպիոնների լիգայում Արքայական թիմի կազմում։
Այդ ցուցանիշով Բենզեման կիսում է երրորդ տեղը «Ռեալի» նախկին պաշտպան, իսպանացի Սերխիո Ռամոսի հետ, որն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում։
Չեմպիոնների լիգայում «Ռեալից» ավելի շատ հանդիպում անցկացրել են իսպանացիներ Ռաուլն (130 խաղ) ու Իկեր Կասիլյասը (150 խաղ)։
«Ռեալը» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Բենզեմայի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել էր Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին» եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Բենզեման ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում