02:14  ,  16 մարտի, 2023

Չեմպիոնների լիգա․ 1/4 եզրափակիչի բոլոր մասնակիցները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները։

Պայքարը շարունակում են տիտղոսը պաշտպանող Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը», Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին», Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Իտալիայի չեմպիոն «Միլանը», անգլիական «Չելսին», պորտուգալական «Բենֆիկան», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը»։

Քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 17-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում