14:14  ,  15 մարտի, 2023

Շախմատի կանանց ԵԱ․ Հայաստանը կունենա 6 մասնակից

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն մարտի 17-ից 30-ը Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում անցկացվելիք շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ անհատական առաջնությանը, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

Տիտղոսի համար կպայքարի 35 երկրի 140 շախմատիստուհի:

Հայաստանից կմասնակցի 6 շախմատիստուհի․

Էլինա Դանիելյան (2431)

Լիլիթ Մկրտչյան (2379)

Աննա Սարգսյան (2371)

Մարիամ Մկրտչյան (2343)

Սուսաննա Գաբոյան (2160)

Պոլինա Կոբակ (1815)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում