01:46  ,  14 մարտի, 2023

«Միլանը» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Միլանը» հյուրընկալեց «Սալերնիտանային»։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խաղի հաշիվը բացեց «Միլանի» ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուն, որին 62-րդ րոպեին փոխարինեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

Հյուրերը հավասարությունը վերականգնեցին երկրորդ խաղակեսում սենեգալցի հարձակվող Բուլայե Դիայի գոլի շնորհիվ (տեսանյութ

«Միլանը» 48 միավորով չորրորդն է եւ 1 միավոր է հետ երրորդ տեղում գտնվող Հռոմի «Լացիոյից»։ «Սալերնիտանան» 16-րդն է՝ 26 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Միլան» - «Սալերնիտանա»՝ 1:1 (տեսանյութ)

Օլիվիե Ժիրու, 45+1 - Բուլայե Դիա, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում