14:58  ,  13 մարտի, 2023

Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը հայր է դարձել

Ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը հայր է դարձել։ Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին Մոսկվայից հայտնեց մարզիկը։

«Մարտի 12-ին ծնվել է իմ առաջնեկը։ Նրան անվանել ենք Ռոբերտ։ Մեծ երջանկություն է, անչափ ուրախ եմ, նրան երկար էինք սպասել»,- ասաց Ֆերդինանդ Կարապետյանը։

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի առաջատարն ամուսնացել է 2021 թվականի մարտին։

Եվրոպայի չեմպիոնը պատրաստվում է մարտի 24-26-ը Թբիլիսիում անցկացվելիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին։ Ֆերդինանդ Կարապետյանի խոսքով, նա պայքարելու է Փարիզ-2024-ի ուղեգրի համար։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում