01:39  ,  13 մարտի, 2023

«Յուվենտուսը» հաղթեց «Սամպդորիային»՝ 4:2 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական խաղադաշտում մրցեց «Սամպդորիայի» հետ եւ առավելության հասավ 4:2 հաշվով։

Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։ Աչքի ընկան նաեւ բրազիլացի պաշտպան Բրեմերը եւ արգենտինացի կիսապաշտպան Մատիաս Սոուլեն։

«Յուվենտուսը» 38 միավորով 7-րդն է, «Սամպդորիան» վերջինն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Յուվենտուս» - «Սամպդորիա»՝ 4:2 (տեսանյութ)

Բրեմեր, 11, Ադրիեն Ռաբյո, 26, 64, Մատիաս Սոուլե, 90+4 - Տոմազո Աուջելո, 31, Ֆիլիպ Ջուրիչիչ, 32

Չիրացրած 11մ՝ Դուշան Վլահովիչ («Յուվենտուս»), 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս