23:00  ,  12 մարտի, 2023

«Ռոման» պարտվեց «Սասուոլոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Սասուոլոյին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 3:4 հաշվով։

Հյուրերից դուբլի հեղինակ դաձրավ ֆրանսիացի հարձակվող Արման Լորիենտեն, որն աչքի ընկավ 13-րդ եւ 18-րդ րոպեին։

Մինչեւ ընդմիջում «Ռոմայի» լեհ հարձակվող Նիկոլա Զալեւսկին կրճատեց տարբերությունը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեց հռոմեական թիմի ալբանացի պաշտպան Մարաշ Կումբուլան եւ հեռացվեց։ 11-մետրանոցը հստակ իրացրեց հյուրերի իտալացի հարձակվող Դոմենիկո Բերարդին։

51-րդ րոպեին աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան խփեց «Ռոմայի» երկրորդ գոլը, սակայն «Սասուոլոն» վերականգնեց երկու գոլի առավելությունը իտալացի հարձակվող Անդրեա Պինամոնտիի հարվածի շնորհիվ 75-րդ րոպեին։

Ավելացված ժամանակում «Ռոման» նաեւ երրորդ գոլը խփեց։ Հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը գրավեց մրցակցի դարպասը։

«Ռոման» 47 միավորով 5-րդն է, «Սասուոլոն» 12-րդն է՝ 33 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Ռոմա» - «Սասուոլո»՝ 3:4 (տեսանյութ)

Նիկոլա Զալեւսկի, 26, Պաուլո Դիբալա, 51, Ժորժինյո Վեյնալդում, 90+5 – Արման Լորիենտե, 13, 18, Դոմենիկո Բերարդի, 45+4, 11մ, Անդրեա Պինամոնտի, 75

Հեռացում՝ Մարաշ Կումբուլա («Ռոմա»), 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով