14:04  ,  12 մարտի, 2023

Ինդիան Ուելս․ Ալկարասն ու Շվյոնտեկը դուրս եկան երրորդ շրջան

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» շարքի մրցաշարի երրորդ շրջան։ 19-ամյա իսպանացի թենիսիստը մրցեց ավստրալացի Տանասի Կոկինակիսի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի հոլանդացի Տալոն Գրիկսպորը։

Կանանց մրցաշարում աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը 1 ժամ եւ 4 րոպեում 6:0, 6:1 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Քլեր Լյուին եւ դուրս եկավ երրորդ շրջան։

Ինդիան Ուելսի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8,8 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով