01:40  ,  12 մարտի, 2023

«Լացիոն» չօգտվեց «Ինտերից» առաջ անցնելու հնարավորությունից

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց «Բոլոնիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

«Լացիոն» չօգտվեց երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ինտերին» (50 միավոր) շրջանցելու հնարավորությունից եւ 49 միավորով մնաց երրորդ տեղում։

«Բոլոնիան» 7-րդն է՝ 36 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով