22:55  ,  11 մարտի, 2023

«Նապոլին» հաղթեց եւ առաջատար է 18 միավորի առավելությամբ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում առաջատար «Նապոլին» ընդունեց Բերգամոյի «Ատալանտային»։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։

«Նապոլիին» հաղթանակ բերեցին վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի եւ կոսովցի պաշտպան Ամիր Ռահմանիի գոլերը։

«Նապոլին» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 18 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ինտերից»։ «Ատալանտան» 6-րդն է՝ 42 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Նապոլի» - «Ատալանտա»՝ 2:0 (տեսանյութ)

Խվիչա Կվարացխելիա, 60, Ամիր Ռահմանի, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում