01:44  ,  11 մարտի, 2023

«Ինտերը» պարտվեց «Սպեցիային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 26-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Սպեցիային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

13-րդ րոպեին «Սպեցիայի» դարպասին նշանակված 11-մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Դաշտի տերերը խաղի հաշիվը բացեցին 55-րդ րոպեին։ Աչքի ընկավ իտալացի կիսապաշտպան Դանիել Մալդինին։

83-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց միլանյան թիմի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։

2 րոպե անց 11-մետրանոցի իրավունք ստացավ «Սպեցիան», որի հաղթական գոլը խփեց անգոլացի հարձակվող Մբալա Նզոլան։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր։ 66-րդ րոպեին նրան փոխարինեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։

«Ինտերը» 50 միավորով երկրորդն է, «Սպեցիան» 17-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 26-րդ տուր

«Սպեցիա» - «Ինտեր»՝ 2:1 (տեսանյութ)

Դանիել Մալդինի, 55, Մբալա Նզոլա, 85, 11մ - Ռոմելու Լուկակու, 83, 11մ

Չիրացրած 11մ՝ Լաուտարո Մարտինես («Ինտեր»), 13

«Էմպոլի» - «Ուդինեզե»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Նապոլի» - «Ատալանտա»՝ 21:00

«Բոլոնիա» - «Լացիո»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով