12:56  ,  21 մարտի, 2012

Շումախերը դժգոհ է իր մրցելույթներից

Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն գերմանացի Միխայիլ Շումախերը հայտարարել է, որ դժգոհ է իր՝ Ավստրալիայի «Ալբերտ Պարկումի» գրան պրիի մրցելույթներից։ Հիշեցնենք, որ մարտի 18-ին կայացած մրցումներում Շումախերը չկարողացավ ավարտել մրցաշարը բոլիդի տեխնիկական խնդիրների պատճառով։

«Շատ հիասթափված եմ Ավստրալիայի գրան պրիի արդյունքներից։ Ցանկանում եմ մոռանալ այդ անհաջողությունը եւ պատրաստվել առաջիկա մրցումներին։

Ավստրալիայի մրցաշարն անհաջող ստացվեց, սակայն ես շատ գոհ եմ նոր բոլիդից, եւ լավատեսորեն եմ մոտենում Մալազիայի փրցափուլին։ Այդ մրցաշարը բարդ փորձություն է լինելու ինչպես ավտոարշավորդների, այնպես էլ թիմերի տեխնիկական կողմի համար։ Այդ իսկ պատճառով մենք լրջորեն ենք նախապատրաստվում առաջիկա գրան պրիին։ Հուսով եմ՝ կկարողանանք ապացուցել, թե ինչի է ընդունակ մեր նոր բոլիդը»,- Շումախերի խոսքը մեջբերում է Autosport-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում