11:41  ,  6 մարտի, 2023

Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Լեչեի» դեմ խաղում

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ բարձր գնահատականն է ստացել Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Ինտեր» - «Լեչե» խաղում, whoscored-ի վարկածով։

Հայ կիսապաշտպանը դարձել էր գոլի հեղինակ։ Նրա խաղը գնահատվել է 7,8։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան (7,9), որը գոլային փոխանցում էր կատարել Մխիթարյանին։ 7,8 գնահատական է ստացել նաեւ իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին։

«Ինտերն» առավելության էր հասել 2:0 հաշվով եւ 50 միավորով երկրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս