02:25  ,  5 մարտի, 2023

Մբապեն՝ ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Նանտի» դարպասը գրավելու շնորհիվ ՊՍԺ-ի 24-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն գերազանցեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի ռեկորդը։ Նա 201 գոլով դարձավ փարիզյան ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Մբապեն այդ ցուցանիշին հասավ 247 խաղում։

ՊՍԺ-ն «Նանտին» հաղթել էր 4:2 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով