01:42  ,  5 մարտի, 2023

«Միլանը» պարտվեց Ֆլորենցիայում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Միլանը» հյուրընկալվեց «Ֆիորենտինային»։ Ֆլորենցիայի թիմը հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

49-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ դաշտի տերերի արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը։ 87-րդ րոպեին «Ֆիորենտինայի» առավելությունը կրկնապատկեց սերբ հարձակվող Լուկա Յովիչը, որը փոխարինման էր դուրս եկել 81-րդ րոպեին։

Ավելացված 5-րդ րոպեին հյուրերից հաշվի տարբերությունը կրճատեց ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։

«Միլանը» 47 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ինտերը», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Ֆիորենտինան» 12-րդն է՝ 31 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ֆիորենտինա» - «Միլան»՝ 2:1 (տեսանյութ)

Նիկոլաս Գոնսալես, 49, 11մ, Լուկա Յովիչ, 87 - Տեո Էրնանդես, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում