01:37  ,  4 մարտի, 2023

«Նապոլին» պարտվեց «Լացիոյին» (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական դիմակայությունում առաջատար «Նապոլին» ընդունեց Հռոմի «Լացիոյին»։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը կրեց երկրորդ պարտությունն ընթացիկ առաջնությունում։

«Լացիոյին» նվազագույն հաշվով հաղթանակ բերեց ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինո Ֆալերոյի գոլը 67-րդ րոպեին։

«Նապոլին» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լացիոն» 48 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Մեկական խաղ քիչ անցկացրած «Ինտերն» ու «Միլանը» 47-ական միավորով երրորդ եւ չորրորդ տեղերում են համապատասխանաբար։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Նապոլի» - «Լացիո»՝ 0:1 (տեսանյութ)

Մատիաս Վեսինո Ֆալերո, 67

Մարտի 4

«Մոնցա» - «Էմպոլի»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Ատալանտա» - «Ուդինեզե»՝ 21:00

«Ֆիորենտինա» - «Միլան»՝ 23:45

Մարտի 5

«Սպեցիա» - «Վերոնա»՝ 15:30

«Սամպդորիա» - «Սալերնիտանա»՝ 18:00

«Ինտեր» - «Լեչե»՝ 21:00

«Ռոմա» - «Յուվենտուս»` 23:45

Մարտի 6

«Սասուոլո» - «Կրեմոնեզե»՝ 21:30

«Տորինո» - «Բոլոնիա»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում