11:36  ,  28 փետրվարի, 2023

Բասկետբոլի ԱԱ-ի բոլոր մասնակիցները․ Առաջին անգամ ուղեգիր է նվաճել Վրաստանը

Ընտրական փուլի արդյունքում՝ հայտնի են դարձել բասկետբոլի աշխարհի առաջնության բոլոր մասնակիցները։

Առաջնությունը կանցկացվի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 10-ը Ճապոնիայում, Ինդոնեզիայում եւ Ֆիլիպիններում։

Առաջին անգամ եզրափակիչ մրցաշարի ուղեգիր է նվաճել Վրաստանի հավաքականը։

32-ը հավաքականներից 12-ը ներկայացնում են Եվրոպան, 8-ը՝ Ասիան, 7-ական՝ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկան, 5-ը՝ Աֆրիկան։

Եվրոպա․ Հունաստան, Լատվիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Սլովենիա, Լիտվա, Ֆրանսիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Չեռնոգորիա, Սերբիա։

Ասիա․ Ավստրալիա, Չինաստան, Ճապոնիա, Իրան, Լիբանան, Նոր Զելանդիա, Ֆիլիպիններ, Հորդանան։

Հյուսիսային եւ Հարավային Ամերիկա․ Կանադա, ԱՄՆ, Դոմինիկյան Հանրապետություն, Պուերտո Ռիկո, Բրազիլիա, Վենեսուելա, Մեքսիկա։

Աֆրիկա․ Կոտ դ’Իվուար, Անգոլա, Հարավային Սուդան, Եգիպտոս, Կաբո Վերդե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում