01:52  ,  28 փետրվարի, 2023

«Լացիոն» ուժեղ էր «Սամպդորիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Սամպդորիային» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Իտալացի Մաուրիսիո Սարիի գլխավորած թիմին հաղթանակ բերեց վերջնամասում իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոյի խփած գոլը։

«Լացիոն» 45 միավորով չորրորդն է եւ 1 միավորի առավելություն ունի 5-րդ տեղում ընթացող «Ռոմայի» նկատմամբ, որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Սամպդորիան» նախավերջինն է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Լացիո» - «Սամպդորիա»՝ 1:0 (տեսանյութ)

Լուիս Ալբերտո, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով