01:47  ,  27 փետրվարի, 2023

«Միլանը» պարտության մատնեց «Ատալանտային» եւ հավասարվեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն «Միլանն» ընդունեց Բերգամոյի «Ատալանտային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

25-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսի ուժեղ հարվածից հետո սեփական դարպասը գրավեց հյուրերի արգենտինացի դարպասապահ Խուան Մուսոն։

74-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուին փոխարինեց 41-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը ծնկի վնասվածքի եւ վիրահատության պատճառով բաց թողեց 280 օր։

86-րդ րոպեին չեմպիոնների առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Ժունիոր Մեսյասը։

«Միլանը» 47 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող «Ինտերին» եւ երրորդն է, «Ատալանտան» 6-րդն է՝ 41 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Միլան» - «Ատալանտա»՝ 2:0 (տեսանյութ)

Խուան Մուսո, 25, ինքնագոլ, Ժունիոր Մեսյաս, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով