01:38  ,  27 փետրվարի, 2023

Մբապեի դուբլը եւ Մեսիի գոլը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Մարսելին»։ Ֆրանսիացի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը նաեւ մեկ գոլ խփեց Մբապեի փոխանցումից հետո։

Լիոնել Մեսին 700-րդ գոլը խփեց ակումբային մակարդակում։ 

Մբապեն 200 գոլով հավասարվեց ՊՍԺ-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, թիմի նախկին հարձակվող, ուրուգվայցի Էդինսոն Կավանիին։

ՊՍԺ-ն 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»։

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մարսել» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 25, 59, Լիոնել Մեսի, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով