22:55  ,  25 փետրվարի, 2023

«Նապոլին» հաղթեց եւ 18 միավորի առավելությամբ առաջինն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Նապոլին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Էմպոլիի» հետ եւ պարտության մատնեց 2:0 հաշվով։

17-րդ րոպեին խաղի հաշիվը բացվեց «Էմպոլիի» ալբանացի Արդիան Իսմաիլիի ինքնագոլից հետո։ 28-րդ րոպեին «Նապոլիի» առավելությունը կրկնապատկեց նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը։

«Նապոլին» 65 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 18 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ինտերից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Էմպոլի» - «Նապոլի»՝ 0:2 (տեսանյութ)

Արդիան Իսմաիլի, 17, ինքնագոլ, Վիկտոր Օսիմեն, 28

Հեռացում՝ Մարիու Ռուի («Նապոլի»), 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով