20:39  ,  24 փետրվարի, 2023

Դուբայ․ Աշխարհի առաջին ռակետը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Դուբայում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:2 հաշվով։

Եզրափակիչում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի չեխ Բարբորա Կրեյչիկովայի եւ ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի դիմակայության հաղթողը։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն դոլար է։ Հաղթողը կստանա 454 հազար դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով