01:44  ,  20 փետրվարի, 2023

Սոլբակենի առաջին գոլը «Ռոմայում» հաղթական էր (ֆոտո, վիդեո)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Վերոնային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

45-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց հռոմեական թիմի նորեկ, նորվեգացի հարձակվող Օլա Սոլբակենը, որն առաջին գոլը խփեց «Ռոմայում»։ Նրան գոլային փոխանցում կատարեց իտալացի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան։

«Ռոման» 44 միավորով երրորդն է։ Նույնքան միավոր ունի չորրորդ տեղում գտնվող չեմպիոն «Միլանը»։ «Վերոնան» 18-րդն է՝ 17 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռոմա» - «Վերոնա»՝ 1:0 (տեսանյութ)

Օլա Սոլբակեն, 45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով