17:56  ,  19 փետրվարի, 2023

Մեսիի գոլը հաղթանակ բերեց ՊՍԺ-ին՝ 4:3 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Լիլի» հետ եւ առավելության հասավ 4:3 հաշվով։

11-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Նեյմարի փոխանցումից հետո տպավորիչ անցում կատարեց, երեք պաշտպանների հետ պայքարում գոլ խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ 17-րդ րոպեին փարիզյան թիմի առավելությունը կրկնապատկեց Նեյմարը։

24-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Լիլի» ֆրանսիացի պաշտպան Բաֆոդե Դիակիտեն։ 58-րդ րոպեին 11-մետրանոցից հավասարությունը վերականգնեց կանադացի հարձակվող Ջոնաթան Դեւիդը։ «Լիլի» երրորդ գոլը 69-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Ժոնատան Բամբան։

87-րդ րոպեին իր երկրորդ գոլը խփեց Մբապեն։ ՊՍԺ-ի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ։

ՊՍԺ-ն 55 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Մարսելից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Լիլը» 5-րդն է՝ 42 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր

ՊՍԺ - «Լիլ»՝ 4:3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 11, 87, Նեյմար, 17, Մեսի, 90+5  -  Բաֆոդե Դիակիտե, 24, Ջոնաթան Դեւիդ, 58, 11մ, Ժանատան Բամբա, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում