17:29  ,  19 փետրվարի, 2023

«Ատալանտայի» անսպասելի պարտությունը Բերգամոյում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Լեչեին»։

Իտալացի Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:2 հաշվով։

«Լեչեին» հաղթանակ բերեցին գամբիացի հարձակվող Ասան Սեսայը եւ ֆրանսիացի պաշտպան Ալեքսիս Բլենը։

«Ատալանտայից» հաշվի տարբերությունը կրճատեց դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունը։

«Ատալանտան» 41 միավորով 5-րդն է, «Լեչեն» 13-րդն է՝ 27 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ատալանտա» - «Լեչե»՝ 1:2 (տեսանյութ)

Ռասմուս Հոյլուն, 87 - Ասան Սեսայ, 4, Ալեքսիս Բլեն, 74

«Ֆիորենտինա» - «Էմպոլի»՝ 18:00 (Երեւանի ժամանակ)

«Սալերնիտանա» - «Լացիո»՝ 18:00

«Սպեցիա» - «Յուվենտուս»՝ 21:00

«Ռոմա» - «Վերոնա»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում