01:40  ,  13 փետրվարի, 2023

«Նապոլին» խնդիրներ չունեցավ եւ 16 միավոր առաջ է «Ինտերից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Նապոլին» ընդունեց հետնապահ «Կրեմոնեզեին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմից աչքի ընկան վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենը եւ մակեդոնացի կիսապշտպան Էլիֆ Էլմասը։

Նեապոլյան թիմը 59 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 16 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ինտերից», որն այս տուրում փետրվարի 13-ին կհյուրընկալվի «Սամպդորիային»։ «Կրեմոնեզեն» վերջինն է՝ 8 միավոր։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Նապոլի» - «Կրեմոնեզե»՝ 3:0 (տեսանյութ)

Խվիչա Կվարացխելիա, 22, Վիկտոր Օսիմեն, 65, Էլիֆ Էլմաս, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով