10:11  ,  12 փետրվարի, 2023

UFC 284. Մելսիկ Բաղդասարյանը պարտվեց Ջոշ Կուլիբաոյին (ֆոտո, վիդեո)

Ավստրալիայի Պերտ քաղաքում անցկացված խառը մենամարտերի UFC 284 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, կիսաթեթեւ քաշային Մելսիկ Բաղդասարյանը մենամարտեց  ավստրալացի Ջոշ Կուլիբաոյի հետ եւ պարտություն կրեց երկրորդ ռաունդում։ Կուլիբաոն հաղթեց խեղդող հնարքով։

Խառը մենամարտերում 31-ամյա Մելսիկ Բաղդասարյանն անցկացրել է 9 մենամարտ, տարել է 7 հաղթանակ, կրել 2 պարտություն։ 28-ամյա Կուլիբաոն տարել է 11 հաղթանակ, կրել 1 պարտություն, 1 մենամարտ ավարտել ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում